News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վյուրցբուրգի եւ Նոթինգեմ Թրենթի համալսարանների գիտնականները «Կասպերսկիի Լաբորատորիա»-ի պատվերով հետաքրքիր փորձ են անցկացրել:

Կամավորները 10 րոպե մենակ են մնացել սենյակում: Հետազոտողների խոսքով՝ մասնակիցները միջինը 44 վայրկյան անց ձեռքն են վերցրել իրենց սմարթֆոնները:

Ուժեղ սեռի ներկայացուցիչներն ընդամենը 21 վայրկյան են համբերել, իսկ կանայք՝ 57 վայրկյան: Ըստ The Times of India-ի, փորձից առաջ կամավորներին հարցրել են, թե որքան կարող են դիմանալ առանց հեռախոսի: Մեծ մասը ենթադրել է, որ առանց գաջեթի 2-3 րոպե կարող է անցկացնել: Ընդհանուր առմամբ, մասնակիցները սպասման ժամանակի 50%-ը հատկացրել են իրենց սմաթֆոններին:

Բացի այդ, ըստ MedDaily-ի, հետազոտությունը ցույց է տվել. որքան հաճախ ենք մենք օգտվում հեռախոսից, այնքան մեծանում է սթրեսի մակարդակը:

Նախորդ հետազոտության արդյունքների համաձայն՝ հեռախոսը ստուգելու ցանկությունը կապված է որեւէ կարեւոր բան բաց թողնելու վախի հետ (FOMO սինդրոմ): Սմարթֆոնն առավել ակտիվ օգտագործող մարդկանց մոտ այդ վախն ավելի ուժեղ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ