News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ աէրոբիկան լավացնում է հիշողությունը: Ըստ The Telegraph-ի, հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism գիտական ամսագրում:

Գիտնականները փորձն անցկացրել են լաբորատոր առնետների մասնակցությամբ. կրծողներին ստիպել են մեկ ամիս շարունակ ամեն օր վազել եւ ցատկել: Արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության չորրորդ շաբաթից հետո առնետների մոտ ավելի մեծ քանակությամբ կետապսին B սպիտակուց է արտադրվում, որն ակտիվացնում է նեյրոնների փոխազդեցությունը:

Ըստ Gazeta-ի, մարդկանց մոտ կատեպսին B-ն նպաստում է հիշողության բարելավմանն ու նյարդային համակարգի ավելի լավ աշխատանքին:

«Այդպիսով, մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք վազքի եւ աէրոբիկայի օգտակարությունը: Ֆիզիկական վարժությունները ոչ միայն նպաստում են նիհարելուն, այլեւ լավացնում են հիշողությունը»,- ամփոփել են գիտնականները:

Հիշողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց նրանք խորհուրդ են տվել շաբաթական մի քանի անգամ առնվազն 10 րոպե վազել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ