News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում հունիսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:25-ին Գորիսի հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել  Գորիսի բնակիչ 31-ամյա  Արման Սարգսյանին, ով  արդեն մահացած է եղել:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Սեւադա Առաքելյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում 31-ամյա Աշոտ Բաբայանը, ով աշխատում է Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնում որպես գլխավոր մասնագետ, վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի 14 ՍՕ 027 ավտոմեքենան, Գորիսի Արցախյան խճուղուց դեպի Սյունիքի մարզի Վերինշեն գյուղ տանող ճանապարհի հատման հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել ավտոսպասարկման կետի բաց դարպասին: Այդտեղ կանգնած է եղել Արման Սարգսյանը, որին «Նիսսան Տիդա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ