Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել է իր պարտությունը եւ հաջողություն է մաղթել Ֆրանսուա Օլանդին, ով, վերջին տվյալներով, հավաքել է 51,8 տոկոս ձայն եւ հաղթել նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսուա Օլանդը նախագահ է ընտրվել եւ այդ ընտրությունը հարկ է հարգել: Ես նրան մաղթում եմ, որ Ֆրանսիան հաղթահարի բոլոր մարտահրավերները»,- ասել է Սարկոզին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայում մայիսի 6-ին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում Ֆրանսուա Օլանդը ստացել էր ձայների 28,6 տոկոսը, Սարկոզին` 26,2 տոկոսը: Երկրորդ փուլում Օլանդը ստացել էր 51,8 տոկոս, Սարկոզին` 48,2 տոկոս:

Սարկոզիի պաշտոնական ներկայացուցիչ Նատալի Կոստյուշկո-Մորզիեն արդեն ընդունել էր Օլանդի հաղթանակը:
Օլանդն առաջին սոցիալիստն է, ով հաղթել է 1988թ.-ից: