Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012 թ. մարտին ստուգել է 42 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ, որոնցից 37-ին տուգանել է վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակներ չտեղադրելու համար: Այդ մասին տեղեկատվություն առկա  է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:

Գազալցակայանները տուգանվել են կամ 50 հազ., կամ 100 հազ. դրամով: Բաշխիչ աշտարակները հնարավորություն են տալիս հետեւել գազիլիցքավորման ընթացքին, գումարի ծախսին: Դրանք շատ նման են բենզալցակայաններում տեղադրված աշտարակներին:

Նշենք, որ հանրապետությունում առկա են մոտ 350 գազալցակայաններ, որոնց մեծ մասը չունի բաշխիչ աշտարակ: Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը պարտավոր է երրորդ խախտումից հետո կասեցնել գազալցակայանի լիցենզիան, սակայն առայժմ նման դեպք հայտնի չէ: