News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի մահվան մասին:

Մեզ հաջողվել է պարզել, որ նա Արմավիրի մարզի Մարգարա գյուղից է, մեկ տարվա զինծառայող էր:  Գյուղապետ Խաչատուր Ասատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա ապրում էր եղբոր եւ ծնողների հետ: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ ապրում է ժամանակավոր տնակում: Որդու մահվան մասին ծնողները իմացել են մայիսի 17-ի գիշերը: Նրանց հայտնել են, որ դեպքը եղել է ճաշարանում, զինծառայողը հոսանքահարվել է ճաշ եփելու ժամանակ:  «Կարանտինից դուրս է եկել, ինքն այդ զորամասի խոհարարն է եղել, այնտեղ հոսանքը միացրել է, որպեսզի  ճաշ եփի, այդ ժամանակ էլեկտրահարվել է, տեղում մահացել: Այնտեղ երեւի թաց է եղել, նպաստավոր է  եղել, հատակը կամ սալիկ, կամ բետոն պետք է եղած լինի էլի, երեւի ձեռքը մի տեղ կպել է, էլեկտրահարվել է էլի»,- ասաց գյուղապետը

Խաչատուր Ադատրյանը նշեց, որ եղբայրը արդեն ծառայել եւ վերադարձել է, Արմենը եւս շատ գոհ էր իր ծառայությունից, օրեր առաջ էլ, որպես լավ ծառայող, պատվոգիր է ստացել: «Շատ խելոք երեխա էր, ազգությամբ էլ եզդի էր»,- ասաց գյուղապետը:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այդ հոդվածով սահմանվում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է եւ գիտակցության չգալով մահացել: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Տպել
Ամենաշատ