Նյու յորքյան բարերի տերերը Մանհեթթընի փողոցներում թափել են ռուսական օղին՝ ի նշան Ռուսաստանում  ԼԳԲՏ-խմբերի իրավունքների ոտնահարման։

«Ռեստորանների եւ պանդոկների սեփականատերերի ասոցիացիայի» նախագահ Փոլ Հերլին՝ ձեռքում «Ստոլիչնայայի» շիշ, կոչ է արել ռուսական ալկոհոլը համաքաղաքային բոյկոտի ենթարկել։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

Նյու Յորքի ավելի քան 200 հաստատություններ մասնակցում են բոյկոտին, որը տարածվել է Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ գեյ-բարերում։ Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը։

Սա նմանատիպ առաջին ակցիան չէ։ Ակցիաները կրկնվել են նաեւ Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Չիկագոյում։

Նյու Յորքում սեռական փոքրամասնությունների ռուսալեզու համայնքի համանախագահ Ելենա Գոլցմանն ասել է, որ բոյկոտի նպատակն է, որ այն զանգվածային բնույթ ստանա եւ ներառի բոլոր ռուսական ապրանքները։ Նրանք ցանկանում են հասնել նաեւ նրան, որ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը տեղափոխվեն Վանկուվեր։