Վերջին տվյալներով՝ Ֆիլիպիններում հզոր երկրաշարժի զոհ է դարձել 20 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել է: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ շատերը վնասվել են, երբ մարդիկ տագնապով եւ իրար հրմշտելով փորձել են դուրս գալ փակ տարածությունից: Սեբու քաղաքում փլուզվել է ձկան շուկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իշխանություններն առայժմ բնակիչներին հորդորում են տալիս մնալ բաց տարածությունում: Ներկայումս ստուգման են ենթարկվում շինությունները՝ նախքան մարդկանց թույլ կտան վերադառնալ այնտեղ, փոխանցում է «Lenta.Ru»-ն:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ 7,2 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 08:12: Դրանց հետեւել են մոտ 2 տասնյակ հետցնցումներ:




























