«Վեցնյակը», որը բաղկացած է ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից, ինչպես նաեւ  Գերմանիայից, ու Իրանը ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության են հասել:

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, «Twitter»-ի իր էջում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը գրել է «Մենք հասանք համաձայնության»: Այդ կերպ ավարտվեց բանակցային գործընթացը, որն ընդմիջումներով ձգվում էր ավելի քան 10 տարի:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Իրանի հետ  «վեցնյակի» համաձայնության մեջ միջազգային հասարակությունը համաձայնում է անհրաժեշտության հետ, որ պետք է ճանաչել Իրանի իրավունքն ուրան հարստացնել: Կես տարով Իրանը կսառեցնի միջուկային իր ծրագիրն ու կդադարեցնի Արաքայում ռեակտորի կառուցումը, հաղորդել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Պայմանավորվել ենք, որ սա կլինի նպատակի իրականացման առաջին փուլը (որն ընկած է Իրանի ու վեցնյակի միջեւ համաձայնության հիմքում): Այն կտեւի վեց ամիս: Իրանը կսառեցնի իր ողջ միջուկային ծրագիրը, չի ավելացնի  ցենտրիֆուգաների թիվը, քայլեր չի ձեռնարկի, որոնք կապված կլինեն Արաքայում ռեակտորի կառուցման հետ»,- մեջբերում է Լավրովին «Ինտերֆաքսը»:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը բանակցություններից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ «վեցնյակի» եւ Իրանի միջեւ համաձայնագիրը  միջանկյալ բնույթ է, կողմերը ձգտելու են կնքել համապարփակ համաձայնագիր: «Իրականացումը գործնականում առաջին փուլում տալիս է ժամանակ եւ ստեղծում է անհրաժեշտ պայմաններ է համապարփակ լուծման համար, որը շարունակում է մնալ ընդհանուր նպատակ եւ որի շուրջ բանակցային գործընթացը կսկսվի մոտ ժամանակներում», - ասվում է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ տվյալ պայմանագիրը  «կարեւոր քայլ է հանդիսանում մեր միջեւ կառուցողական հարաբերությունների զարգացման գործում»: