ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին ՀԱՀ-ի Սովետո քաղաքի հրապարակում Նելսոն Մանդելայի թաղման արարողության ժամանակ բռնացրել են ժպտալիս:

Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները սեղմվել են իրար, որպեսզի ընկնեն սմարթֆոնի օբյեկտիվի մեջ, որը եղել է Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտի ձեռքին, հաղորդում է Sky News-ը:

Թղթակիցների կադրում է հայտնվել նաեւ Միշել Օբաման, որին զարմացրել է տեղի ունեցողը: «Հիշողության» լուսանկարը լուրջ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում: Օգտատերերը նման վարքը անհարիր են համարել տխուր միջոցառման ժամանակ: