Բանգկոկի բնակիչները բողոքում են ընդդիմության կողմից անցկացվող «Փակենք Բանգկոկը» ակցիայի դեմ: Բանգկոկի առեւտրի խոշոր կենտրոնների եւ մետրոյի կայարանների հարեւանությամբ մայրամուտին հազարավոր մարդիկ մոմեր են վառել եւ ձեռքերում սպիտակ ժապավեններ ու փուչիկներ են պահել, որոնք կազմակերպիչների մտահաղացման խորհրդանշում են խախաղություն ու ներդաշնակություն:

Մարդկանց հավաքել էին սոցիալական ցանցերի օգնությամբ: Ակտիվիստները հայտարարել են, որ չեն աջակցում կառավարությանը, սակայն դեմ են նաեւ «Փակենք Բանգկոկը» ակցիային: Քաղաքաբնակների կարծիքով դա բռնությունների  կհանգեցնի:

Հիշեցնենք, որ Բանգկոկում հունվարի 13-ին ընդդիմությունը նախատեսում է զանգվածային ցույց անցկացնել  երկրի վարչապետ Յինգլակ Չինավաթի քաղաքականության դեմ: Ակցիայի նպատակն է արգելափակել պետական հաստատությունների գործունեությունն ու մայրաքաղաքի հիմնական մայրուղիների վրա տրանսպորտի շարժումը:

Թաիլանդի Զբոսաշրջության խորհրդի տվյալներով՝ ընդդիմության ակցիայի պատճառով զբոսաշրջությունը հունվարին մոտ 18 մլրդ բատ կկորցնի՝ ավելի քան 570 մլն դոլար:

Բացի այդ շատ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարվել դեպի Բանգկոկ թռչող տասնյակ չվերթներ:

Չեղյալ են հայտարարվել դեպի Բանգկոկ թռչող տասնյակ չվերթեր