Եգիպտական Բենի-Սուեյֆե քաղաքի ընտրատեղամասի մոտ իսլամիստների ու ուժայինների բախումների արդյունքում զոհվել է «Մահմեդական-եղբայրների» ակտիվիստ:

Ոստիկանության տեղեկություններով՝ Եգիպտոսում արգելված կազմակերպության 25-ամյա ակտիվիստը մահացել է կրծքի հրաձգային վնասվածքից:

Իրենց հոգեւոր առաջնորդների կոչերով՝ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների են դուրս եկել իսլամիստների հարյուրավոր կողմնակիցներ, որպեսզի բոյկոտեն նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ Մինուֆիա նահանգի ընտրատեղամասերի մոտ վնասազերծվել էր հինգ պայթուցիկ սարք: Պայթուցիկ է հայտնաբերվել նաեւ Սադատ քաղաքի ընտրատեղամասեից մեկի մոտ:

Եվս մեկ պայթուցիկ սարք գործարկվել է Կահիրեում: Ըստ ՆԳՆ տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհեր ու վիրավորներ չկան: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»: