Եգիպտոսում նոր Սահմանադրության հանրաքվեի առաջին օրը խռովությունների ժամանակ զոհվել է տասը մարդ:
Հաղորդվում է, որ հինգ մարդ զոհվել է Կահիրելի ծայրամասերում, որտեղ «Մահմեդական եղբայրների» կողմնակիցները փորձել էին տապալել քվեարկությունը, սակայն հակահարված էին ստացել տեղի բնակիչներից: Խռովությունները կանխվել էին ոստիկանության եւ զինվորականների կողմից: Բենի Սուեյֆ քաղաքում գրոհել էին ընտրատեղամասի վրա: Ակտիվիստներից մեկը սպանվել էր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եվս չորս մարդ զոհվել էր երկրի հարավի Սոհագ քաղաքում, երբ գրոհայինները կարկ էին բացել քվեարկության գնացող անցորդների վրա: Ըստ այլ վարկածի՝ զոհվածները «Մահմեդական եղբայրների» կողմնակիցներ են եղել, գրում է Jerusalem Post թերթը:
Հանրաքվեի առաջին օրը ձերբակալվել է 140 մարդ, այդ թվում՝ «Մահմեդական եղբայրների» կողմնակիցներ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:





























