Հունվարի 16-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան հիվանդանոց են տեղափոխել Աֆղանստանի քսանութամյա քաղաքացու՝ կրծքավանդակի ծակող-կտրող բազմաթիվ վնասվածքներով:

Տուժողի խոսքով՝ անհայտ անձն իրեն վնասվածքներ է հասցրել Պրավդայի փողոցի վրա գտնվող խանութում: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Հիշեցնենք, որ միեւնույն օրը՝ հունվարի 16-ին Մոսկվայի հյուսիսում դաժանաբար սպանվել էր Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացին: Դիակի վրա կա դանակի ավելի քան քսան հարվածի հետք:

Մոսկվայում հերթական դաժան սպանությունն են իրագործել ազգայնականության հողի վրա