News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու մեջ մեղադրվող՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը, տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ Արթուր Ղազարյանը հիվանդություն ունի, որի համար էլ բուժմաս է տեղափոխվել: Թե կոնկրետ ինչ խնդիր ունի կալանավորվածը, Գոռ Ղլեչյանը չհայտնեց՝ նշելով, որ Ղազարյանը չի ցանկանում այդ մասին հրապարակել:

Նշենք, որ ավելի վաղ «Տույի» փաստաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր պաշտպանյալը 2-րդ կարգի հաշմանդամ է եւ բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Ա.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ