News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրն ու հիմնական թեզերը

«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հաջողվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստանալ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը (որը հասանելի է այստեղ): http://uicarmenia.org/wp-content/uploads/2016/12/Hamadzaynagir-Miacyal-zorakhumb-arm.pdf

Ըստ համաձայնագրի եւ հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը եւ ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ:

Զորքերի կառավարումը

Զորքերի կառավարումը իրականացնելու է միացյալ խմբավորման հրամանատարը, ում, ՌԴ նախագահի համաձայնությամբ նշանակելու է ՀՀ նախագահը:

Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվելու է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի (կամ դրա իրական վտանգի) ժամանակ՝ կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին կամ ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։ Թե կոնկրետ ո՞ւմ է ենթարկվելու միացյալ խմբավորման հրամանատարը պատերազմի ժամանակ  որոշելու են ՀՀ եւ ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները: Պայմանագրով որեւէ կերպ սահմանված չէ, թե ինչ է լինելու, երբ երկու երկրների գերագույն հրամանատարները չգան ընդհանուր կարծիքի:

Միացյալ խմբավորման հրամանատարը հրամաններ է ստանալու ոչ միայն իր անմիջական վերադասից, այլ, նաեւ, երկու երկրների նախագահներից եւ պայմանագրով ամրագրված չէ, թե ի՞նչ պետք է արվի, երբ այդ հրամանները իրարամերժ են:

Փոխարենը, պայմանագրով հստակ է, որ միացյալ զորքերի կիրառման պլանը մշակվում է 102-րդ ռազմակայանի ու միացյալ զորքերի հրամանատարության կողմից: Համատեղ զորքերի կիրառման որոշումը պետք է կայացնեն ՀՀ եւ ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները՝ համատեղ:

Միացյալ հրամանատարության պաշտոնական լեզուն լինելու է ռուսերենը:

Նպատակները

Ըստ պայամանգրի եւ դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու անմիարժեք, իսկ դրանց մի մասը, պարզապես մտահոգիչ:

Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությումը: Դժվար է ասել, թե ի՞նչ գործողություններ են կանգնած այս, բավականին անմիարժեք խնդիրների հետեւում: 

Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաեւ սահմանվում է, որ ՀՀ եւ ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ եւս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման:

Եվ եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին անմիարժեք են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը եւ այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կրող են, դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչեւ Երեւանում ցույցեր ցրելու, կամ ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տան:

Այնուամենայնիվ նշենք, որ հստակ է, որ միացյալ խմբավորման կիրառման որոշումը պետք է համատեղ կայացնեն Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան (ֆոտո)
Նախատեսվում են նաև մի շարք այլ միջոցառումներ…
Պեսկով․ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում, «Հայաստանի հետ, ․․․
Եղբայր հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն. ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը. Կրեմլ
Հայաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է...
Պուտինն ու Փաշինյանը անցյալ շաբաթվանից չեն շփվել. Պեսկով
Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ