«Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա կատարված մահափորձը Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները փչացնելու փորձ է»,- ասել է Անկարայի քաղաքապետ Մելիխ Գոկչեկը լրագրողների հետ զրույցի ժամանակ այն հիվանդանոցում, ուր տեղափոխել էին դեսպանին։
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է Անկարայում ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ելույթի ժամանակ։ Կրակողին ոստիկանները սպանել են մահափորձից 45 րոպե հետո։




























