Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վճռականորեն դատապարտել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը, ասվում է Twitter-ում Ելիսեյան պալատի միկրոբլոգում։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ՝ իր ելույթի ընթացքում։ Մոսկվան այդ սպանությունը ահաբեկչություն է անվանել՝ կոչ անելով պատժել բոլոր մեղավորներին։