Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին պետական պարգեւատրման ներկայացնել, նաեւ ցավակցել սպանված դիվանագետի հարազատներին ու մտերիմերին, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը խորհրդակցություն է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի ու ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Նա լսել է դեսպանի սպանության մասին մանրամասն զեկույցներ»- մեջբերում է Պեսկովին «ՌԻԱ Նովոստին»։
«Պուտինը ցավակցել է Կարլովի հարազատներին ու մտերիմներին, որին նա անձամբ էր ճանաչում»,- ասել է Պեսկովը։ «Նախագահը հանձնարարել է դիվանագետին ներկայացնել պետական պարգեւատրման ու հավերժացնել նրա հիշատակը»,- հավելել է մամուլի քարտուղարը։




























