Սոչիի մոտ ՌԴ Պաշտպանության նախարարության 223-րդ թռիչքային ջոկատի Տու-154 Բ-2 ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների թվում դիտարկվում է ահաբեկչությունը: Այս մասին Lenta-ին  հայտնել է ՌԴ ուժային կառույցներում աղբյուրը:

«Ահաբեկչության հավանականությունը վարկած է: Այն չի կարող հաստատվել կամ հերքվել մինչեւ ինքնաթիռի ինքնագիրներից տեղեկություներ ստանալը, բայց այն դիտարկվում է»,- նշել է զրուցակիցը:

Նա նշել է, որ ռազմական օդանավերի չվերթների ժամանակ նախաթռիչքային զննումը ոչ միշտ է մանրակրկիտ կատարվում, որը հատուկ է քաղաքացիական օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններին: «Բոլորը յուրային են: Դա երբեմն անտարբեր է դարձնում»,- հավելել է նա:

Տու-154 ինքնաթիռը Սոչիից թռչելուց հետո ռադարներից կորել է դեկտեմբերի 25-ի առավոտյան: Ինքնաթիռն այնտեղ էր ժամանել Չկալովսկից վերալիցքավորվելու նպատակով: Ինքնաթիռն ուղեւորվում էր Սիրիայի Լաթաքիա: Ինքնաթիռը կործանվել է թռիչքից հետո 7-րդ րոպեին, ափամերձ շրջանից գրեթե 5 կմ հեռտավորությամբ:

ՊՆ-ի ճշտած տվյալներով՝ կործանված ինքնաթիռում 92 մարդ է եղել. անձնակազմի 8 անդամ եւ 84 ուղեւոր, որոնց թվում են եղել  Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթի երաժիշտներ եւ 9 լրագրողներ: