News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գրող ու ճանապարհորդ Բրյուս Նորթեմն արկածասերներին առաջարկել է ինը երկիր, որտեղ կարելի է ապրել ամսական 1000 դոլարից քիչ գումարով։

Նրա խոսքով նման երկրներից մեկն էլ Հայաստանն է։ Նկարագրելով Հայաստանը՝ հեղինակը նշել է այն փաստը, որ համալսարան ավարտած հայերը «անգլերեն գուցե ձեզնից էլ լավ են խոսում», ու սիրում են շախմատ։ Ճանապարհորդը նշում է, որ Հայաստանում շատ էժան են օրգանական մթերքները։ Այդ փոքր քրիստոնեական երկրում, նրա խոսքով, հազարավոր եկեղեցիներ կան։ Որպես բյուջետային ուղեւորություն՝ Նորթեմն առաջարկում է այցելել Նորավանքը։ Բացի դրանից Հայաստանում տարեկան 300 արեւոտ օրերը՝ լեռնային բնության հետ միասին, այդ տեղանքը դարձնում են պարապլաներիզմի համար լավագույն վայրերից մեկն աշխարհում։

Խոսելով գների մասին՝ հեղինակը նշում է, որ մեկ ննջասենյակով բնակարան վարձակալելն արժե ամսական 140-ից 230 դոլար։ Իսկ համաշխարհային մակարդակի օպերայի տոմսն արժե ընդամենը 6 դոլար։

Ճանապարհորդի ցանկում Հայաստանից բացի ընդգրկվել են Բոլիվիան, Լաոսը, Նեպալը, Նիկարագուան, Զիմբաբվեն, Չեռնոգորիան, Գրենադան ու Ֆիջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ