News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ ընթերցանության ժամանակ դուր եկող մեջբերումները դուրս գրելու սովորությունը դրական է անդրադառնում մտավոր զարգացման վրա ու լավացնում է հիշողությունը, հայտնում է Svopi-ru–ն։

Գիտնականները վստահեցնում են, որ «խելացի մտքերը» արտագրել սիրել են մարդկության ամբողջ պատմության ընթացքում, օրինակ նման սովորություն են ունեցել Մարկ Ավրելիուսը, Թոմաս Ջեֆերսոնն ու Նապոլեոնը ։ Դա մարդկանց օգնում է կյանքի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնել ու նպաստում է նրանց մտավոր ունակությունների զարգացմանը։ Գիտնականները որոշ խորհուրդներ են տվել, թե ինչպես բարձրացնել մեջբերումներ դուրս գրելու օգտակարությունը։ Նախ պետք է խորը թափանցել կարդացածի իմաստի մեջ, այնուհետեւ ձեռագրով արտագրել ձեզ դուր եկած արտահայտությունները, նախադասությունները, կամ էլ նույնիսկ պարբերությունները, կարեւորը որ դրանք իմաստ ունենան։ Այդ ձեւով դուրսգրված մեջբերումները կօգնեն ձեզ բարելավել հիշողությունը, նաեւ ճիշտ որոշումներ կայացնել։ Ափսոս, որ գիտնականները ոչինչ չեն հայտնել «խելացի մտքերը» սոցցանցերում վերահրապարակելու տարածված սովորության օգտակարության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ