News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գիտնականների կարծիքով՝ ինտուիցիան քիչ է հետազոտվել, սակայն մտածողության ամենաարժեքավոր միջոցն է: Ինտուիցիայի հուշած պատասխանները ամենահավաստին են, եւ դրանց որոնման համար բավական են վայրկյանները, դրանք հանկարծակի են առաջանում, փոխանցում է Svopi-ն: 

Տրամաբանության օգտագործմամբ լուծում գտնելը ավելի երկարատեւ ճանապարհ է: Գիտնականներն ավելի շատ են հակվում նրան, որ ինտուիտիվ մտածողությունը ռեալ է եւ հնարավոր է մարդու մեջ ընդունակությունները զարգացնել: Հետազոտողների կարծիքով՝ մարդու ուղեղը մեծ ծավալի տեղեկություններ է պարունակում, որոնք տվյալ պահին չեն օգտագործվում, բայց ենթագիտակցությունից դուրս են սահում՝ տալով հարցի պատասխանը:

Այսպիսով, ինտուիցիան որոշ չափով գիտելիքների եւ փորձի կուտակում է:

Փլիսոփաները եւս խորհրդածել են, թե ինչ է ինտուիցիան: Շոպենհաուերի կարծիքով՝ ինտուիցիան աշխարհի էությունը որսում է որպես համաշխարհային կամք: Ամեն դեպքում, այն գիտակցությունից միլիոն անգամ ավելի արագ է աշխատում: Անհրաժեշտ է կարողանալ նրան ունկնդրել՝ գրանցելով հպանցիկ միտքը: Ալբերտ Էյնշթեյնի կարծիքով՝ տրամաբանական մտածողությունը չի հանգեցնում գիտական մեծ հայտնագործությունների: Հավանաբար հարաբերականության տեսությունը նա «որսել» է: Այնուհետեւ պարզապես իմանալով, որ այդպես է, կատարել է գիտական հիմնավորումը: Գիտնականները դրա ճշգրիտ լինելու հաստատումը գտնում են մեծ զանգվածներով եւ բարձր արագությամբ տիեզերական օբյեկտները հետազոտելիս, որն այն ակնառու է դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ