News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի հպատակ Անա Վելան ճանաչվել է Եվրոպայի ամենատարեց մարդը, հայտնում է El Pais–ը։

Պարբերականի տեղեկություններով 115-ամյա կինը , որը ծնվել է 1901-ի հոկտեմբերի 29-ին,  ապրում է Բարսելոնայում։ Նա դարձել է Եվրոպայի ամենատարեց մարդը ապրիլի 15-ին 117-ամյա իտալուհի Էմմա Մորանոյի մահից հետո։

Երկրի ամենատարեց մարդն է համարվում Ջամայկայի բնակիչ Վայոլեթ Բրաունը, որը 1900-ին է ծնվել։ Իսկ Եվրոպայի ամենատարեց տղամարդը՝ իսպանացի Ֆրանսիսկո Նունյես Օլիվերան, անցած տարվա դեկտեմբերին նշել է իր 112-ամյակը։ Աշխարհի ամենածեր տղամարդն է համարվում հրեա Իսրայել Քրիշտալը, որը ծնվել է 1903-ին ու վերապրել Հոլոքոսթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ