News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե հատկապես ինչ գինի կարող էր խմել Հիսուս Քրիստոսը։ Մասնավորապես Փենսիլվանիայի հնագիտության ու մարդաբանության թանգարանի հին ըմպելիքների մասնագետները հետազոտել են այն անոթները, որոնց մեջ պահվում էր ոգելից խմիչքը, ու ստացված տվյալների հիման վրա եզրակացրել, թե իրականում ինչ տեսակի գինի կարող էր խմել Հիսուս Քրիստոսը, գրում է պորտալը։

Ամերիկյան մասնագետների կարծիքով, այդ ընպելիքը մի քիչ տարբերվում էր ժամանակակից գինուց։ Մոտ երկու հազար տարի առաջ Երուսաղեմում հիմնականում օգտագործում էին գինու խտանյութ՝ մրգային երանգներով ու համեմունքներով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ գինու մեջ հավելում էին օրինակ նուռ,զաֆրան ու դարչին։

Գիտնականները նշում են, որ դեռ չեն կարող հստակ ասել, թե հատկապես ինչ տեսակի գինի են  խմել Հիսուս Քրիստոսն ու նրա աշակերտները Խորհրդավոր ընթիքի ժամանակ։ Դա հնարավոր կլինի ասել միայն այն ժամանակ, երբ կհաջողվի հետազոտել Սուրբ Գավաթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ