News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չնայած տարածված տեսակետին, որ սեռական հարաբերությունները լավ ուսումնասիրված են, գիտնականները մշտապես բացահայտում են այդ հարաբերությունների նոր ու ոչ պակաս հետաքրքիր ասպեկտներ, գրում է Oane–ը։

Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվել պոտենցիալ զուգընկեր ընտրելու չափանիշները։ Տղամարդկանց ու կանանց հարցրել են, թե ինչ հատկանիշներ ու արտաքին տվյալներ են անհրաժեշտ, որ իրենց ընտրությունը կանգ առնի այս կամ այն զուգընկերոջ վրա։ Արդյունքում բոլոր մասնակիցները նախապատվություն են տվել այն զուգընկերներին, որոնք նմանություն ունեն իրենց ծնողների հետ։ Ընդ որում կարեւոր են ոչ միայն արտաքին տվյալները, որքան բնավորությունը ու նույնիսկ հոտը։

Վերլուծելով այդ բոլոր տվյալները՝ հետազոտողները ուղիղ կապ են գտել մասնակիցների ընտրյալների ու նրանց ծնողների միջեւ ։  

Նոր տվյալների կապակցությամբ հետազոտողները մի քանի նմանատիպ փորձեր էլ են իրականացրել ու ուսումնասիրել տղամարդկանց ու կնոջ համար զուգընկերների առավել հաճելի հոտերը։ Կանայք ավելի լավ էին արձագանքում մսի, բալի ու տղամարդկանց օծանելիքի հոտերին։ Իսկ տղամարդկանց դուր էր գալիս վարունգի, տարատեսակ ծծովի կոնֆետների ու «Չուպա չուպսի» հոտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ