News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շոու բիզնեսի, կինոյի ու սպորտի համաշխարհային աստղերը միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սուպեր հայրիկներ» արշավին, որի նպատակն է հիշեցնել հոր կարեւոր դերակատարումը երեխայի մտավոր զարգացման մեջ։ ՄԱԿ-ի ռադիոն հայտնում է, որ ավելի քան 90 երկրներ պատրաստվում են այս ամիս նշել Հայրերի օրը։

«Սուպեր հայրիկներ» նախաձեռնությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի #EarlyMomentsMatter հեշթեգով մեծ արշավի մի մասն է։ Վաղ զարգացման ժամանակաշրջանում տղաներն ու աղջիկները ունեն հոգատարության, ճիշտ սննդի, սիրո, սթրեսից ու բռնությունից պաշտպանված լինելու կարիք։

Ծնվելուց հետո առաջին հազար օրերին երեխայի ուղեղը զարգանում է աննախադեպ տեմպերով՝ յուրաքանչյուր վայրկյան դրանում հայտնվում են մոտ հազար նոր միացություններ։ Դրանք մեծամասամբ ապահովում են երեխայի մտավոր ապարատի հնարավորություննեը կյանքի հետագա տարիներին։

Դեւիդ Բեքհեմը, Մախերշալա Ալին, Նոր Զելանդիայի «Օլ Բլեքս» ռեգբի հավաքականը, Դենիել Քորմիրը․ Նովակ Ջոկովիչը , Լյուիս Հեմիլթոնը, Հյու Ջեքմանը, Սաչին Թենդուլկարը, Թելիան ու Քրիս Վեյդմենը այն հայտնի մարդկանցից են, ովքեր միացել են «Սուպեր հայրիկներ» արշավին ՅՈՒՆԻՍԵՖ-ի թվիթերում ու ինսթագրամում։ Այդ աստղեը իրենց հիշողությունները կպատմեն, կխոստովանեն, թե իրենց հայրերը ինչ դեր են կատարել իրենց վաղ դաստիարակության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ