News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Նկարչուհի Ժուստինա Վոլոդկիեւիչը 3D ասեղնագործություն է ստեղծում:

Ինչպես հայտնում է «Սվոիմի ռուկամի»-ն, նկարչուհին ասեղնագործությունը համադրում է կավե աբստրակտ կառուցվածքների հետ` ստեղծելով եռաչափ աշխատանքներ, որոնք հայտնվում են ասեղնագործության համար ավանդական օղագոտիներին:

Կոմպոզիցիայի հատվածները պոլիմերային կավի վառ կառուցվածքներին են միահյուսվում հաստ թելերով` ստեղծելով բազմակառուցվածքային մակերեւույթ, որը տարբեր նյութերից է կազմված:

Նկարչուհին իր աշխատանքը սովորաբար սկսում է ոչ մեծ էսքիզի ստեղծմամբ, որից հետո սկսում է կավե կառուցվածքի պատրաստումը, որոնք նա ցանկանում է մտցնել յուրաքանչյուր կոմպոզիցիայի մեջ` կավե կառուցվածքները կարելով բանվածքի մակերեւույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ