News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

 Հյուսիսային Ամերիկայի բնակիչները կարտոֆիլ են կերել դեռ 10 հազար տարի առաջ, պարզել են Յուտայի համալսարանի հետազոտողները։ Նրանք կարտոֆիլային կրախմալի հետքեր են հայտնաբերել քարե գործիքների վրա, որոնցից օգտվում էին նախնադարյան մարդիկ, հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը։

Ընդամենը գիտնականները հետազոտել են 101 գործիքներ, որոնք հայտնաբերվել են Յուտա նահանգի տարածքում։ Դրանցից 24-ի վրա կրախմալի 323 մասնիկ է հայտնաբերվել, որոնք պատկանում էին տարբեր տեսակի բույսերի՝ այդ թվում կարտոֆիլի վայրի տեսակին։ Այդ գործիքները ավելի քան 10 հազար տարեկան են։

Այդ ժամանակ այստեղ ապրում էին որսորդների ու հողագործների ցեղեր ու կարտոֆիլը ըստ երեւույթին նրանց սննդակարգի կարեւոր բաղադրիչներից էր։  Սա  առայժմ Հյուսիսային Ամերիկայում և գուցե նաև ամբողջ աշխարհում կարտոֆիլի ամենավաղ գործածման վկայությունն է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ