News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում տրանսգենդերը, որը հուսահատության էր հասել սեռափոխության վիրահատության ենթարկվելու անհնարինության պատճառով, համարձակ քայլի է դիմել` իր մարմինը վստահելով կոմերցիոն ավիաընկերության օդաչուին:

Mirror-ը հայտնում է, որ 57-ամյա Ջեյմս Փենինգթոնը, օգտագործելով բանակային վիրաբուժական հավաքածուն, հեռացրել է կին տրանսգենդերի ամորձիները եւ կտրել առնանդամը: Վիրահատությունը 90 րոպե է տեւել եւ կատարվել է Փենինգթոնի տանը: Սակայն հետագայում բարդություններ են առաջացել, հիվանդի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել: Նրան հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկներն ասել են, որ չեն կարող ամորձիները եւ առնանդամը կարել, քանի որ դրանք հեռացնելու պահից բավականին շատ ժամանակ է անցել: Այդուհանդերձ հիվանդ Ջեյն Դոուն անչափ գոհ է: Նա հայտարարել է, որ Փենինգթոնի զոհը չէ, որն իրեն ծառայություն է մատուցել:

Օդաչու վիրաբույժին ներկայացված մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքը հանվել է, սակայն նա դատական հսկողության ներքո կմնա մինչեւ վերջնական դատավճիռը, քանի որ վիրահատություններ կատարելու իրավունք չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ