Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով կալանավորված Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի շահերի պաշտպանը նախաքննությունից դժգոհ է: NEWS.am-ի հետ զրույցում պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց,  չնայած նախաքննության ավարտ է հայտարարվել, սակայն, շատ բացթողումներ կան, որոնց գործի նյութերին ծանոթանալուց հետո կանդրադառնան:

Նշենք, որ գործի նյութերն արդեն ուղարկվել են կողմերին, այն բաղկացած է 15 հատորից:

Նշենք, որ այս գործով կալանավորված են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի նախկին դատավոր Վանիկ Վարդանյանը եւ Գեղարքունիքի նախկին դատախազ Սեւակ Շհոյանը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: