News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում անցած տարվա հուլիսին մահացած ծննդկան Նաիրա Աբգարյանի գործով քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ, որոնց ուղղությամբ եւս կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՔԿ-ի փոխանցմամբ, նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Ն.Աբգարյանը ծննդաբերել է 2016թ. հուլիսի 21-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, այնուհետև հուլիսի 22-ին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ հուլիսի 23-ին մահացել է: Ծննդկանի մահվան պատճառները պարզելու նպատակով իրականացվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ գործողություններ, նշանակվել փորձաքննություններ:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ն.Աբգարյանի մահը հետևանք է՝ «ներանոթային տարածուն մակարդման համախտանիշի, որը պայմանավորված է 21.07.2016 թվականին արգանդային արյունահոսությամբ բարդացած կեսարյան հատմամբ ծննդալուծումից հետո հետծննդյան, արգանդի էքստիրպացիայից հետո վիճակով»:

Քրեական գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական կրկնակի փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:

Բազմակողմանի քննության ընթացքում  տվյալներ են ձեռք բերվել նաեւ այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ, որոնց ուղղությամբ եւս կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ վիրահատության համաձայնագրում, ըստ փորձաքննության, Նաիրա Աբգարյանի անվան դիմաց եղած ստորագրությունը կեղծված է: Փաստաբանի խոսքով, կար նաեւ գրառում, որն ասում էին, թե Նաիրա Աբգարյանն է արել, սակայն փորձաքննությամբ պարզվել է, որ այն նույնպես կեղծված է: Թե ում կողմից են կեղծվել այդ փաստաթղթերը, կպարզի քննությունը, սակայն ըստ փաստաբանի, փաստաթուղթը մեկ տարվա վաղեմություն ունի, ինչը նշանակում է, որ այն կեղծվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:

Քննչական կոմիտեն թերեւս հենց այս հանցավոր դրսեւորումների էր հայտնել մեր հարցմանն ի պատասխան:

Հիշեցնենք, որ 44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել 2016թ. հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր, արյունահոսություն էր սկսվել: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ