2017-ին Google-ի ամենահայտնի հարցումները եղել են Իրմա փոթորիկը, iPhone 8-ը եւ iPhone X- ը: Որոնման համակարգը կազմել է տարվա ընթացքում օգտատերերի փնտրած հարցումների վարկանիշը, հաղորդում է Mir24- ը:
Օգտատերերը հետաքրքրված են եղել նաեւ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացուով՝ դերասանուհի Մեգան Մարկլով: Բացի այդ, տեղեկություններ են փնտրել ամերիկացի հեռուստահաղորդավար Մեթ Լաուերի մասին, որը աշխատանքից ազատվել էր սեռական ոտնձգության համար, հետաքրքրվել են «ինչուի 13 պատճառ» սերիալով, մահացած ամերիկացի ռոք երաժիշտ Թոմ Փեթիով, սպիներով, Չեսթեր Բենինգթոնով եւ Հնդկաստանի կրիկետի ազգային հավաքականով:
Տարվա մարդ, ըստ հարցումների քանակի, ճանաչվել են Մեթ Լաուերը եւ Մեգան Մարկլը: