News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել օրենսդիրների աշխատանքը, որոնք համաձայնեցրել են հարկային բարեփոխումների նախագիծը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Հարկային բարեփոխումների մասին օրենքի ընդունումից մեզ մի քանի օր է բաժանում», - ընդգծել  է Թրամփը:

Ավելի վաղ, Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները հասել են «սկզբունքային համաձայնության»՝ ավարտելով բարեփոխումների ճակատագրի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը:

Սենատի ֆինանսների կոմիտեի նախագահ Օրին Հատչի խոսքով՝ բանակցող կողմերը կարողացել են համաձայնեցնելԿոնգրեսի պալատների կողմից արդեն հաստատված երկու օրինագծերի մանրամասները եւ այժմ «պարզապես պետք է հաստատել վերջնական փաստաթղթի առանձին կետերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ