News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Էստոնիան ԵՄ անդամ երկրներից առաջինն է, որը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, դառնալով ԵՄ առաջին երկիրը, որ վավերացրել է այս փաստաթուղթը:

«Էստոնիայի ներպետական ընթացակարգը չի պահանջում խորհրդարանի վավերացում, այլ կառավարության որոշմամբ է, եւ կառավարությունն այդ որոշումն ընդունել է։ Էստոնիան Հայաստանին տեղեկացրել է, որ վավերացման ընթացակարգերն ավարտված են»,- նշել է Բալայանը։

ԵՄ մյուս 27 երկրների դեպքում անհրաժեշտ է խորհրդարանների վավերացման ընթացակարգ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը դեկտեմբերին հայտնել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ըստ ամենայնի, ամբողջությամբ կվավերացվի մինչեւ գարնան վերջ։

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ