News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը վախենում է, որ Եվրամիությունում ապաստան տրամադրելու նոր կանոնների շնորհիվ Գերմանիան ստիպված կլինի ընդունել ավելի շատ փախստականներ: Der Spiegel-ը հաղորդում է, որ իշխանությունների մտահոգությունը պայմանավորված է Դուբլինի պայմանագրում փոփոխություններ կատարելու Եվրախորհրդարանի մտադրությամբ:

Առ այսօր ապաստանի տրամադրման հարցը քննարկվում է այն պետության ներգաղթային ծառայությունների կողմից, որտեղ առաջին անգամ ապաստան ստանալու համար դիմել է ներգաղթյալը կամ  առաջին անգամ ԵՄ տարածքում է հայտնվել: Սակայն Դուբլինի համաձայնագրում փոփոխությունների ընդունումից հետո այն երկիրը, որտեղ ապաստան հայցողի հարազատներն արդեն ապրում են, որոշակի հանգամանքներում կզբաղվի այս հարցով:

Այսպիսով, Գերմանիան ստիպված կլինի ավելի շատ փախստականներ ընդունել, ասվում է ներքին գործերի դաշնային նախարարության զեկույցում:

Ամենից շատ Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչներին անհանգստացնում է այն, որ Եվրախորհրդարանի առաջարկների համաձայն՝ բարեկամական կապի հաստատման համար բավական է միայն խոսքով հաստատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news