ԱՄՆ կոնգրեսի սենատում դեմոկրատները կրում են ողջ պատասխանատվությունը դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման համար, նրանք քաղաքականությունը վեր են դասում ազգային անվտանգության շահերից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարությանը:
«Նրանք իրենց քաղաքականությունը վեր են դասում ազգային անվտանգությունից, զինվորականների ընտանիքներից, անպաշտպան երեխաներից եւ բոլոր ամերիկացիներին ծառայելու հնարավորությունից։ Սա անհաջողակ-ապակառուցողականների վարքագիծ է, ոչ թե օրենսդիրների»,-նշել է նա:
Նախօրեին ԱՄՆ կոնգրեսի սենատը հրաժարվել էր վերջնական որոշում կայացնել պետական հաստատությունների միջանկյալ ֆինանսավորման ընդլայնման վերաբերյալ: Հունվարի 20-ից պետական հաստատությունները չեն կարողանա կատարել իրենց գործառույթները, շատ աշխատողներ կուղարկվեն չվճարվող արձակուրդի:
Թրամփը կշտամբել է դեմոկրատներին հարկային բարեփոխումների «կշիռը նվազեցնելու» փորձերի համար




























