News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 21-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 754LI» մակնիշի 34 DV 960 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել կայանած «Hyundai Sonata» մակնիշի 75 UR 555 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Վ.) եւ «Mercedes E320» մակնիշի 34TF183 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենաներին, այնուհետեւ` ծառին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շատապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է:

Դեպքի վայրում են գտնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ մահացածը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի եղբայրն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ