Բաքվի տարբեր շրջանների բնակիչներ երեկվանից բողոքում են օդում գազի սուր հոտից։

haqqin.az–ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանի Շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ տհաճ հոտը կապված է օդում  ծծմբաջրածնի մակարդակի մի քանի անգամ գերազանցման հետ։

Համաձայն ուսումնասիրության՝ սուր հոտը ավելի շատ զգացվում է նավթավերամշակող գործարանների մաքրման համակարգերի գոտում։ Տեխնիկական գործընթացի եւ նորմերի խախտման առնչությամբ  ձեռնարկություններին նախազգուշացում է տրվել։