News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երուսաղեմը մնալու է Իսրայելի մայրաքաղաքը պաղեստինցիների հետ խաղաղության ցանկացած համաձայնագրի շրջանակներում: Նման հայտարարությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել ընդունելության ժամանակ, որն իսրայելցիները կազմակերպել էին Երուսաղեմի օրվա եւ ամերիկյան պատվիրակության ժամանման կապակցությամբ, որը մայիսի 14-ին կմասնակցի ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Երուսաղեմը կմնա Իսրայելի մայրաքաղաք Ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում: Մենք խորապես շնորհակալ ենք եւ միշտ երախտապարտ կլինենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու համարձակ որոշման համար»,- ասել է Նեթանյահուն:

Նեթանյահուն նաեւ կոչ է արել բոլոր երկրներին հետեւել Միացյալ Նահանգների օրինակին եւ տեղափոխել իրենց դեսպանատները Երուսաղեմ՝ հայտարարելով, որ այդպիսով նրանք կօգնեն խաղաղության հասնել տարածաշրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ