ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Վարդանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հակոբ Վարդանյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: