News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմի ակտիվությունը առաջնագծում հիմնականում   դրսեւորվորվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Արցախում սահմանում տիրող իրավիճակին:

«Վերջին 1-1.5 ամսվա ընթացքում ադրբեջանական կողմն ակտիվացել է, ընդ որում այդ ակտիվությունը դրսեւորվում է ոչ միայն առաջնագծում, այլ նաեւ քաղաքական եւ քարոզչական  դաշտում: Դեռ 1-1.5 ամիս առաջ, ինչը հայտնի դարձավ ՊԲ հրապարակած տեսանյութերից, այս ակտիվության  փուլը սկսվեց զինտեխնիկայի կուտակումներով ու տեղաշարժերով: Այս փուլու մ կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը առաջնագծում հիմնականում   դրսեւորվորվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվությամբ , ակտիվ են հատկապես դրանց կազմերում գտնվող դիպուկահար խմբերը, որոնք փորձում են  առաջնագծի մի քանի ուղղություններով ակտիվություն մտցնել»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներում նույնպես ակտիվություն կա եւ նկատվում է, որ պատերազմի նախապատրաստման քարոզչություն է իրականացվում:

«Եթե ուշադրություն դարձնենք ադրբեջանական լրատվամիջոցների բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերում իրականացվող քաղաքականությանը, նաեւ  նկատելի են ակնհայտ պատերազմի նախապատրաստման քարոզչություն, որը բնականաբար ուղղված է ադրբեջանական հանրությանը: Դա նաեւ հակասում է միջնորդների կողմից բազմիցս հայտարարված այն մոտեցմանը, որ իրականում կողմերը պետք է իրենց հասարակություններին պատրաստեն խաղաղությանը, այլ ոչ թե պատերզամին, քանի որ ակնհայտ է, եթե  դու գնում ես մերժողական ապակառուցողական  մոտեցումներով, պատերազմի քարոզչությամբ ապա այդ պարագայում կողմերի միջեւ խաղաղ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման հնարավորությունը կտրուկ  նվազում է»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ