News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը, կապված, Մոսկվայի «Դոմոդեդովոյի» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հանձնարարական է տվել հասարակական վայրերում եւ տրանսպորտում ուժեղացնել անվտանգության միջոցառումները, վերահսկել Կրասնոդարի մարզ ժամանող մարդկանց զանգվածային հոսքը։

«Մեր մարզն ահաբեկիչների համար գրավիչ թիրախ է եղել եւ կլինի»,- հունվարի 25-ի խորհրդակցությանն ասել է նահանգապետը։ «Այստեղ են չորս միջազգային օդանավակայաններ, երկրի խոշորագույն նավահանգիստները, գլխավոր հանգստավայրերը։ Էլ չեմ խոսում Օլիմպիադայի մասին։ Նշանակում է՝ մենք կրկնակի ուշադիր պետք է լինենք եւ բոլոր ուղղություններով ուժեղացնենք պահպանությունը»,- ասել է Տկաչեւը։

«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան. «Դոմոդեդովո» կարող է պատահել յուրաքանչյուր պահի եւ երկրի յուրաքանչյուր հատվածում։ Ձեռքերը ծալած նստելն ուղղակի հանցագործություն է»,- հայտարարել է նահանգապետը։

Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Մոսկվայի «Դոմոդեդովոյի» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, Կրասնոդարի մարզի օդանավակայաններում  անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվել։

Համաձայն 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Կուբանում բնակվում է շուրջ 275 հազար հայ՝ Ռուսաստանի հայ համայնքի 24,3 տոկոսը, սակայն իրական թվերը զգալիորեն գերազանցում են պաշտոնական տվյալները։ «Ռուսաստանի հայերի միության» Կրասնոդարի բաժանմունքի տվյալներով, Կուբանում ապրում է շուրջ 500 հազար հայ։ Կրասնոդարում բնակվում է 70 հազար հայ։ Սա Ռուսաստանի ամենամեծ հայ համայնքն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ