Մեծ Բրիտանիան շարունակելու  է պատրաստվել առանց Եվրամիության հետ հետագա համագործակցության մասին գործարքի կնքման Brexit-ի սցենարին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ  բրիտանական կառավարության նիստից հետո:

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ երկու կողմերի շահերից է բխում հետագայում լավ եւ կայուն հարաբերությունների հաստատման մասին պայմանավորվածություն ձեռք բերելը: Բայց մենք նաեւ  եկել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտ է շարունակել մի շարք պոտենցիալ սցենարների նախապատրաստումը, այդ թվում առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալը», - ասվում է հայտարարության մեջ: