News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի ղեկավարությանը թագավորության տարածքում ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի մինչեւ 700 զինծառայողի տեղակայելու պատրաստակամության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պենտագոնի ղեկավարը, որը շաբաթ այցով Օսլոյում էր գտնվում, նաեւ հավելել է, որ աշնանը Նորվեգիայում սպասվող 35 հազար մարդու մասնակցությամբ «Միասնական եռաժանի-2018» խոշորամասշտաբ զորավարժություններին կցուցադրեն Հյուսիսատլանտյան դաշինքի միասնությունը:

«Ես գնահատում եմ Նորվեգիայի ճկուն մոտեցումը եւ սիրալիրությունը, որը պատրաստ է ռոտացիոն կարգով ընդունելու մինչեւ 700 ծովահետեւակայիններին՝ առաջիկա տարիներին ցուրտ կլիմայի պայմաններում պատրաստություն անցնող զինվորականների թվի ավելացման մեր ծրագրի շրջանակում»,- ասել է Մեթիսը:

Իր ամերիկացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե-Ենսենն իր կողմից նշել է, որ սկանդինավյան երկիրը ձգտում է պաշտպանական ծախսերի համար տրամարել ՀՆԱ 2 տոկոսը, մինչդեռ հիմա այդ ցուցանիշը 1,6 տոկոսից ցածր է: Նա Մեթիսին հավաստիացրել է, որ Նորվեգիայի կառավարությունը երկրի զինված ուժերի զարգացման 2021-2024 թվականների նոր ծրագրում կենտրոնացած է այս խնդրի վրա, ինչպես նաեւ կշարունակի մեծացնել պաշտպանական բյուջեն: Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի թիրախային ցուցանիշին հասնելու կոնկրետ ժամկետներ նախկինի պես չի նշում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ