ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելվող երկիրն է: 2017 թվականին այն այցելել է 86.9 միլիոն զբոսաշրջիկ: Երկրորդ տեղում Իսպանիան է, երրորդ տեղում` ԱՄՆ-ն, հաղորդում է Daily Mail-ը:
Զբոսաշրջային հոսքն ամենաարագն աճում է Եգիպտոսի դեպքում, 2017 թվականին այն ավելացել է 55 տոկոսով: Երկրորդ տեղում` աֆրիկյան Գանան է, երրորդում՝ Վիետնամը: