News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Ժամանակակից արվեստի լոնդոնյան Gagosian թանգարանում ցուցադրվել է նկարիչ Ուրս Ֆիշերի նոր աշխատանքը՝ Դարյա Ժուկովայի մոմե արձանը։ Ըստ նկարչի մտահղացման՝ արձանը մեծ մոմ է, որը կայրվի մինչև Ժուկովայի մարմնից ոչինչ չմնա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մոմե արձանը վառել են սեպտեմբերի 11-ի երեկոյան՝ Մեյֆեր շրջանում գտնվող Gagosian թանգարանում։

Շվեյցարացի նկարչի աշխատանքը կոչվում է պարզապես «Դաշա» և ցուցադրվում է առաջին անգամ։ Ժուկովան Ֆիշերի մտերիմ ընկերուհին է։ Նրա մոսկովյան թանգարանում բազմիցս ցուցադրվել են շվեյցարացի նկարչի աշխատանքները։

Ուրս Ֆիշերը հայտնի է իր ինստալյացիաներով, որոնք վերաիմաստավորում են ցուցադրության տարածքը։ Ինքնահրկիզվող մոմե արձաններ նա բազմիցս է ստեղծել։

37-ամյա Դարյա Ժուկովան ռուսաստանցի մեծահարուստ բիզնեսմենի դուստր է, նա դիզայներ է, ոճաբան և արվեստի գործերի կոլեկցիոներ։ 16 տարեկանում նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ Դարյան ծանոթացել է 2005 թ.: Times-ը գրել էր դեռևս 6 տարի առաջ կայացած նրանց գաղտնի հարսանիքի մասին։

Սակայն հաստատապես հայտնի չէ՝ ամուսնացե՞լ է այս զույգը պաշտոնապես, թե՞ ոչ։ 2017թ․ նրանք բաժանվել են։ Ժուկովան և Աբրամովիչը ունեն երկու ընդհանուր զավակ․ որդի՝ Ահարոն-Ալեքսանդրը, և դուստր՝ Լեյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news