News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ–ի գնահատականներով` 6.3 միլիոն երեխա է մահացել նախորդ տարի՝ չհասնելով 15 տարեկանի, այսինքն` ամեն 5 վայրկյանում մեկ երեխա  է մահանում հիմնականում ջրի պակասի, հակասանիտարական պայմանների, թերսնման եւ բժշկական օգնությանը հասանելիության բացակայության պատճառով, փոխանցում է Reuters–ը։

Երեխաների մեծամասնությունը՝ 5.4 միլիոնը մահացել է կյանքի առաջին 5 տարում, նրանց կեսը նորածին է եղել։

«Պարզ լուծումների օգնությամբ՝ ինչպես հասանելիությունն է դեղամիջոցներին, մաքուր ջրին, էլեկտրականության ու պատվաստումներին, երեխաների մահացության մակարդակը կարող է կտրուկ կրճատվել»,–նշել է ՅՈՒՆԻՍԵՖ–ի փորձագետ Լոուրենս Չենդին։  

Մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մահացության դեպքերի կեսը Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած երկրներում է տեղ գտնում, որտեղ ամեն 13-րդ երեխան մահանում է՝ այդպես էլ չդառնալով 5 տարեկան։

Այնուամենայնիվ, ՄԱԿ զեկույցից երեւում է, որ երեխաների մահացության մակարդակը ամեն տարի նվազում է։ Այսպես, մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մահացությունը 2017 թվականին հասել է 5.4 միլիոնի, 1990–ին այն 12.6 միլիոն էր, իսկ 5-14 տարեկան երեխաների մահացության մակարդակը 1.7 միլիոնից 1.0 միլիոնի է հասել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ