Հնդկաստանի կառավարոթյունը հավանություն է տվել մուսուլմանական աշխարհում ընդունված «ակնթարթային ամուսնալուծության» համար քրեական հետապնդման մասին օրենքին՝ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ իր կողմն ավելի շատ կանանց գրավելու փորձերի ֆոնին, գրում է Reuters-ը:
Անցյալ տարի Գերագույն դատարանը արդեն հակասահմանադրական էր ճանաչել պրակտիկան, որը թույլ է տալիս մուսուլմաներին բաժանվել՝ երեք անգամ «տալաք» բառն արտասանելով:
Մոդիի կառավարությունը ցանկանում է ավելի հեռուն գնալ: «Ակնթարթային ամուսնալուծություն» կատարողին թույլ չեն տա գրավով ազատ արձակվել եւ նրան մինչեւ երեք տարվա ազատազրկում կսպառնա, ասել է նախարար Ռավի Շանքար Պրասադը:
Օգոստոսին Հնդկաստանի Անկախության օրվա տոնի առթիվ ելույթ ունենալով, Մոդին, խոսելով կանանց մասին, ասել էր, որ «կանգ չի առնի, մինչեւ որ նրանք արդարության չհասնեն»: