News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շարունակվող սեռական բնույթի սկանդալների ֆոնին Սլովակիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգեւորականը քննադատել է հոգեւոր ծառայողների կուսակրոնության կանոնը, գրում է AP–ն։

Իր «Կուսակրոնության ողբերգությունը՝ կնոջ մահը» գրքում հոգեւորական Միխալ Լայչան կուսակրոնությունը անվանել է «թարախային վերք»  եկեղեցու համար՝ հավելելով, որ կուսակրոնության կամավոր ընդունումն ու չընդունումը կարող է օգնել կանխել սեռական սկանդալները եկեղեցում։  

Գործակալությունը նշում է, որ նրա կոչը կիսում են շատ հոգեւորականներ Իռլանդիայում, Գերմանիայում եւ ԱՄՆ–ում։

Նշվում է, որ շատերը հավանություն են տալիս պարտադիր կուսակրոնության դադարեցմանը՝ պնդելով, որ սա կարող է լուծել եկեղեցում սեռական բռնության խնդիրը։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ